Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. GMP հավաստագիր` «Արփիմեդին»

ՀՀ ԱՆ. GMP հավաստագիր` «Արփիմեդին»

  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Արփիմեդ» դեղագործական ընկերություն։ Այցի ընթացքում  ընկերությանը պաշտոնապես հանձնվեց Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր: Գործընկերոջը հավաստագիրը փոխանցեց Հայաստանում Պատշաճ արտադրական գործունեության առաջին հավաստագիրը ստացած «Լիկվոր» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը: Արմեն Մուրադյանը «Արփիմեդ»-ի գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանի ուղակցությամբ շրջեց գործարանով:  Նախարարն այցելեց որակի հսկման լաբորատորիա, պիտանելիության ժամկետը որոշելու սենյակ, քիմիական ռեակտիվ պահեստ: Նախարարի ուշադրությանը ներկայացվեցին  դեղագործական ընկերության աշխատանքները: Մաշվելիության, ինչպես նաև լուծելիության սարքերի միջոցով տեղում ստուգվեցին որոշ  դեղերի որոկական հատկանիշները:

 

         Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ հայրենական  դեղագործության զարգացումը ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկն է։  

 

«Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիրը մեր արտադրողներին հնարավորություն կտա խթանել արտադրության զարգացումը, ինչպես նաև ընդլայնել արտադրանքների իրացման ծավալներն ու աշխարհագրությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը:  Նրա գնահատմամբ`  Դեղերի մասին ՀՀ նոր օրենքը հնարավորություն կտա մեր երկրին դառնալ  «Պիկես»  (Pike's) դեղագործական կազմակերպության լիարժեք անդամ, ինչը հնարավորություն կտա ընդլայնել հայրենական արտադրանքի ծավալները:

 

Նա ողջունեց այն  փաստը, որ հայրենական դեղարտադրողներն զբաղեցնում են իրենց արժանի տեղը  դեղերի ոլորտում:

 

«GMP-ն`  դեղի որակի վերաբերյալ երաշխիք է: Եթե ձեռնարկությունն աշխատում է այդ ստանդարտներով, ապա սպառողը կարող է  վստահ լինել, որ այդ դեղը բազմապատիկ ստուգվում է ոչ միայն արտադրանքի ընթացքում,  այլև դրանից հետո»,- ասաց «Արփիմեդ» ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանը:

 

Նա տեղեկացրեց, որ ընկերության արադրանքի 45 տոկոսն արտահանվում է, իսկ   55-ը` սպառվում է տեղական շուկայում:  Արտահանվում է 164 անուն դեղ և դեղաձև, տարեկան գրանցվում է երկու-երեք նոր անուն:  Ընկերության արտահանման աշխարհագրությունն ընդգրկում է Բելառուսը, Ուկրաինան,Վրաստանը, Ղազախստանը և բոլորովին վերջերս նաև Արաբական Միացյալ Էմիրությունները: Առաջիկայում ծրագրված է ընդլայնել արտահանման ծավալները Միջին Արևելքում:

 

Ուշագրավ է, որ  ղազախական շուկայում  բորբոքման համար նախատեսված աչքի քսուքները միայն հայկական արտադրության են:

 

«Լիկվոր» ընկերության  գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը նշեց, որ իրենց ընկերությունը Կովկասում առաջինը ստացավ եվրոպական որակի  GMP հավաստագիր: Նա նշեց, որ հավաստագիրը ստանալուց հետո այն թույլ տվեց  մեծացնել ընկերության արտահանման ծավալները 10-15 տոկոսով:  Արտահանվող տասը երկրների թվում են նաև Վիետնամը և Եմենը:  «Լիկվորն» արտահանում է արտադրանքի  70 տոկոսը: 2010 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները`     որպես  դեղերի որակի ապահովման համակարգի կարևորագույն բաղադրիչներ, որոնցով  երաշխավորվում է, որ դեղը մշտապես արտադրվում ու հսկվում է որակի հաստատված չափորոշիչների  համաձայն:

 

ՀՀ կառավարության հաստատած ժամանակացույցի համաձայն 2010-2014թթ. ընթացքում և՛ պետական կառույցները, և՛  դեղարտադրողները և ՀՀ-ին աջակցող միջազգային կազմակերպությունները Պատշաճ արտադրական գործունեության ներդրման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացրել։ Մասնավորապես, մշակվել և հաստատվել են բազմաթիվ  իրավական փաստաթղթեր, ստեղծվել են ՊԱԳ համապատասխանության գնահատման մեխանիզմներ, կազմակերպվել է մասնագետների վերապատրաստում,  միջազգային տեսուչների հետ համատեղ իրականացվել են լիցենզավորված արտադրատարածքների նախնական դիտարկումներ, կազմվել են ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների ծրագրեր և այլն։

 

Միաժամանակ Հայաստանը ներկայացրել է «Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային» անդամակցելու հայտ` ՊԱԳ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար: ՀՀ կառավարությունը ընդունել է նաև արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման կարգը, ինչպես նաև հավաստագրի տրամադրման կարգը հաստատող որոշում, որի համաձայն, ըստ համաձայնեցված ժամանակացույցի ՀՀ առողջապահության նախարարություն դիմած «Լիկվոր» ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից 2013թ. դեկտեմբերին տրամադրվել է ՊԱԳ համապատասխանության հավաստագիր, իսկ 2014 թվականի հունիսին ՊԱԳ համապատասխանությունը հաստատվել է նաև «Արփիմեդ» ընկերության արտադրատարածքում, որին նույնպես տրամադրվում է համապատասխան հավաստագիր: 2014թ. նոյեմբերին սահմանված կարգի համաձայն «Լիկվոր» ընկերությունում իրականացվել  է երկրորդ դիտարկումը` հիմք ընդունելով ՀՀ կառավարության սահմանած կարգի այն դրույթը, որ դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի  արտադրություններում առաջին 3 տարվա ընթացքում պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության գնահատման նպատակով դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ: Դիտարկման արդյունքների համաձայն «Լիկվոր» ընկերությանը տրամադրվեց ՊԱԳ համապատասխանության հավաստագիր:

Սկզբնաղբյուր. Հ այաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ